Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Նիցցայից 10 կմ հեռավորության վրա

20:51 • 25.07.23

Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Նիցցայից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կագնես-սյուր-Մեր կոմունայում: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

A8 ավտոմայրուղով, որն անցնում է Կագնես-սյուր-Մերով, խափանվել է երթևեկությունը։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև Անտիբ-Նիցցա երթուղով գնացքների շարժը երկու ուղղություններով։

Հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 80 հրշեջ, իշխանությունները ներգրավել են նաև ուղղաթիռ։

Համաձայն կոմունայի ղեկավար Լուի Նեգրիի՝ հրդեհից «կարող են տուժած լինել մոտ 700 տնային տնտեսություններ»։

Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Նիցցայից 10 կմ հեռավորության վրա