ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ականներ է հայտնաբերել, որոնք չեն սպառնում դրա անվտանգությանը

09:50 • 25.07.23

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի ծայրամասում հայտնաբերել են ուղղորդված գործողության հակահետևակային ականներ, որոնք վտանգ չեն ներկայացնում ատոմակայանի համար։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հայտարարության մեջ։

Հուլիսի 23-ին ստուգման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի խումբը հայտնաբերել է ականներ, որոնք տեղակայված են բուֆերային գոտում՝ օբյեկտի պարագծի երկայնքով ներքին և արտաքին ցանկապատերի միջև:

Փորձագետներն ընդգծել են, որ դրանք արգելված տարածքում են, որտեղ կայանի աշխատակիցները մուտք չունեն։ Ներքին պարագծում նման զինամթերք փորձագետները չեն հայտնաբերել։

 

 



ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ականներ է հայտնաբերել, որոնք չեն սպառնում դրա անվտանգությանը