ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չի, որ հայտարարվել է. Փաշինյան

14:41 • 25.07.23

ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չի, որ հայտարարվել և արձանագրվել է: Աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս: Այլ բան է, մենք այս իրողության հետ առերեսվել ենք, թե չէ, որն է եղել մեր դիրքորոշումը:

Ասել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ասել ենք, որ կապ չունի, որ ամբողջ աշխարհը այլ պերպ է ընդունում, մենք պետք է այլ կերպ վարվենք: Ինչ-որ փուլում ես էլ եմ այդպես վարվել, բայց իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և ընտրության առջև»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ տղաների որտեղ ծառայելու վերաբերյալ որոշումը, դժբախտաբար թե բարեբախտաբար ինքը չի կայացրել

ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չի, որ հայտարարվել է. Փաշինյան