1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայից

10:27 • 25.07.23

Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան

Այս մասին հաըտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Հայաստանը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարան 12-րդ դասարանի սան Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը:

Ոսկե մեդալի է արժանացել Լեոնիդ Ասատրյանը

Բրոնզե մեդալների՝ Տիգրան Մխիթարյանը և Արման Խառատյանը

Գովասանագրի՝ Յուրի Պետրոսյանը»,- նշված է հաղորդագրությունում:

1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայից