Վախ չունեմ, որ մի օր իմ «սրտի դատավորները» կկարդան իմ դատավճիռը․ Փաշինյան

15:24 • 25.07.23

Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում ու խորը գիտակցում եմ, որ եթե մի բան անեմ կամ արել եմ, որը պետք է իմ «սրտի» կամ «ոչ սրտի դատավորների» կողմից քննության արժանանա, անպայման կարժանանա։

Հայտարարեց Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կորակեր այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա դատական համակարգում:

Վարչապետն էլ արձագանքեց՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին թողնենք իր գործին:

Նա ասաց, թե հայաստանյան դատական համակարգում անկախության պրոբլեմ կա ու պետք է լուծել այդ պրոբլեմը:

Փաշինյանը նշեց, թե Հայաստանում կան դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականացնում:

Վախ չունեմ, որ մի օր իմ «սրտի դատավորները» կկարդան իմ դատավճիռը․ Փաշինյան