ԼՂ անվտանգությունը ապահովելու համար կա Պաշտպանության բանակ, ՀՀ զինուժի գործառույթը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է․ Փաշինյան

17:50 • 25.07.23

Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է և մենք մնալու ենք այս տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։

Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդոք ՀՀ զինված ուժերը պատրաստ են հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։

«Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալն ինքնանպատակ չէ, քանի որ Ադրբեջանը անընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքկանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է ապահովվի այնպիսի ձևով, որը վստահելի կթվա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, թե արդյոք կարող ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու Արցախի դեմ հնարավոր հարձակման դեպքում, Փաշինյանը պատասխանեց․

«ՀՀ Զինված ուժերի գործառույթը Հայաստանի սահմանների և անվտանգության ապահովումն է»։

ԼՂ անվտանգությունը ապահովելու համար կա Պաշտպանության բանակ, ՀՀ զինուժի գործառույթը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է․ Փաշինյան