Սևան-Գավառ ճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա․ կա տուժած
Հուլիսի 25-ին, ժամը 14։48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Սևան» բժշական կենտրոն, մի մասը՝ «Գավառ» բժշկական կենտրոն։










