ZIL-ը գլխիվայր հայտնվել է ճանապարհամերձ հատվածում

08:00 • 26.07.23

Հուլիսի 25-ին, ժամը 21։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ 2ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է,որ Բաղաբերդ 27 հասցեի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր (մոտ 3 մետր) հայտնվել ճանապարհամերձ հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ZIL-ը գլխիվայր հայտնվել է ճանապարհամերձ հատվածում