Ադրբեջանի նախագահի օգնականն «անընդունելի» է որակել «Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհի հարցի քաղաքականացումը»
Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպել է օտարերկրյա դիվանագետների հետ և «անընդունելի» է որակել «Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհի հարցի քաղաքականացումը»։
Հայաստանը «քաղաքական մանիպուլյացիաներով ու սպեկուլյացիաներով» (չակերտները - Tert.am) է զբաղվում Լաչինի ճանապարհի հարցով, որով «հնարավոր է բժշկական տարհանում և մատակարարում» (չակերտները - Tert.am)։
ԵՄ երկրների, Թուրքիայի, ԱՄՆ, Շվեյցարիայի դեսպանների մասնակցությամբ հանդիպումից հետո իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Բրյուսելի հանդիպմանը «պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամ-Խանքենդի» (չակերտները, Ակնա-Ստեփանակերտ - Tert.am) ճանապարհն էլ ավելի մեծ առաքումների համար օգտագործելու հետ կապված։
Նախագահի օգնականը հավելել է, որ այս հարցը «կարևորվել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։
Ըստ նրա՝ «անընդունելի է Հայաստանի՝ միայն Լաչինի ճանապարհից օգտվելու, Աղդամի ճանապարհից հրաժարվելու պնդումն ու խնդրի քաղաքականացումը» (չակերտները - Tert.am)։










