Գնա՛ Բաքվում արա քո ակցիան, ինչո՞ւ ես եկել այստեղ․ տարեց քաղաքացին՝ անհետ կորածի ծնողին

11:40 • 26.07.23

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտյան մարզից ժամանել են Երևան և Նիկոլ Փաշինյանի աշխատավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում, հերթական բողոքի ակցիա են իրականացնում։

Այդ ընթացքում տարեց քաղաքացիներից մեկը մոտեցավ անհետ կորած զինծառայողների մայրերին և հորդորեց նրանց գնալ և Բաքվում անել իրենց ակցիան։

«Քո երեխան որտեղ է, Ադրբեջանո՞ւմ, է գնա՛ Բաքու, ինչու՞ ես եկել այստեղ»,- ինչից հետո վիճաբանություն եղավ նրա ու ծնողների միջև։

«Բաքո՞ւն է տարել իմ երեխային, որ գնամ Բաքու, ինչի՞ համար գնամ Բաքու»,- ասացիին ծնողները։

Ինչից հետո ոստիկանները հեռացրին տարեց քաղաքացուն։

Հիշեցնենք, որ  Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։

Գնա՛ Բաքվում արա քո ակցիան, ինչո՞ւ ես եկել այստեղ․ տարեց քաղաքացին՝ անհետ կորածի ծնողին