Չինաստանի Կոմկուսի նախկին անդամը ցմահ ազատազրկման է դատապարտվել մոտ 25 մլն դոլար կաշառք ստանալու համար
Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախկին անդամ Չժոու Ցզյանգյոնը մեղավոր է ճանաչվել մոտ 25 մլն դոլար կաշառք ստանալու համար, դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Դատարանը պարզել է, որ 2001-ից 2021 թվականներին զբաղեցրած տարբեր պաշտոններում (շրջանի ղեկավար, ղեկավարի տեղակալ, քաղաքապետ և կուսակցական կոմիտեի քարտուղար ) Չժոու Ցզյանգյոնը չարաշահել է պաշտոնեական դիրքն ու լիազորություններն անձնական շահի համար:
Նա մասնավոր անձանց և ընկերություններին օգնել է ստանալ իր իրավասության տակ գտնվող հողերն օգտագործելու իրավունքներ։ Դատարանի տվյալներով՝ Չժոու Ցզյանգյոնն իր գործունեության միջոցով ապօրինաբար ստացել է ավելի քան 182 մլն յուան (ընթացիկ փոխարժեքով մոտ 25 մլն դոլար):










