Փաշինյանը երեկ կանաչ լույս է վառել Ադրբեջանի առջև՝ Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնելու համար․ Հայկ Մամիջանյան
Փաշինյանը երեկ խոսում էր, որ միջազգային հանությունը ուզում է լուծել ԼՂ հակամարտությունը և ելքը այդքան էլ էական չէ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ինչ խոսք՝ աշխարհը ուզում է կարգավորել ԼՂ հակամարտությունը և գնալու է նվազ, ամենափոքր դիմադրության ճանապարհով, այդպես գործում է ցանկացած միջնորդական առաքելություն։ 2018թ-ից սկսած՝ այդ թույլ դիմադրության ուղղությունը եղել է Հայաստանի հիմնական բանակցողը։
Հենց այս է պատճառը, որ արձանագրում ենք զիջում զիջումի հետից։ Մի կողմը շարունակում է դիմադրել, մյուս կողմը պատրաստ է ստորագրել ամեն ինչի տակ, համաձայնել ամեն ինչին՝ մենակ թե պահպանի սեփական իշխանությունը»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ տեղի ունեցած ասուլիսում հնչեցված այն հայտարարությանը, թե որոնք են լինելու ՀՀ-ի քայլերը Արցախում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում, Մամիջանյանը ասաց․
«Պատերազմ ոչ ոք չի ուզում: Փորձել ներկայացնել մեր արժանապատիվ գոյության պահանջները ներկայացնել որպես պատերազմի քարոզ, սովորական սրիկայություն է: Բայց ինչպե՞ս եք պատկերացնում երկրի ղեկավար, որին հարց են տալիս՝ եթե քո հայրենակիցներին սկսեն մորթել, ի՞նչ ես անելու, պատասխանում է՝ ոչինչ, այնտեղ կա Պաշտպանության բանակ: Դա է ասել Փաշինյանը երեկ:
Փաշինյանը երեկ կանաչ լույս է վառել Ադրբեջանի առջև՝ Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնելու համար։ Մեր այն բոլոր քաղաքացիները, որոնք առանձին-առանձին են քննարկում ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը։
Վերջին շրջանում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիաների ճնշող մեծամասնությունը իրականացվել է Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնված տարածքներից, ահա, թե ինչ հետևանք կարող է ունենալ նման արտաքին քաղաքկանությունը»։










