Turkish Airlines-ի ուղևորն ինքնասպան է եղել ինքնաթիռում

12:17 • 26.07.23

«Թուրքական ավիաուղիներ»-ի (Turkish Airlines) ուղևորն ինքնասպան է եղել Ստամբուլից Մարաքեշ չվերթն իրականացնող  ինքնաթիռում։ Այս մասին, ինչպես գրում է ura.news-ը, հայտնել են ավիաընկերությունում:

«TK619 չվերթի անձնակազմը կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ օդ բարձրանալուց անմիջապես հետո զուգարան մտած ուղևորը երկար ժամանակ դուրս չի եկել: Զուգարանի դուռը ջարդվել է, ուղևորը դուրս է բերվել, նրան փորձել են առաջին օգնություն ցույց տալ, սակայն ապարդյուն»,- հայտնել են Turkish Airlines-ի մամուլի ծառայությունից։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ալժիրի մայրաքաղաքում։ Բժիշկներն արձանագրել են ուղևորի մահը։


Turkish Airlines-ի ուղևորն ինքնասպան է եղել ինքնաթիռում