Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ (լուսանկարներ)

14:28 • 26.07.23

Հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

«Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:

Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ»:

Հնարավոր է սա 6 մարդ, սեղան and տեքստ նկարն էՀնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 3 people նկարն էՀնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է

Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ (լուսանկարներ)