Ավստրալիայի լողափերից մեկում ավելի քան 50 կլորագլուխ կետ են սատկել (տեսանյութ)

10:07 • 26.07.23

Արևմտյան Ավստրալիայի լողափերից մեկում ծանծաղուտում հայտնված ավելի քան 50 կլորագլուխ կետ (գրինդ) սատկել են, հայտնում է The Guardian-ը:

«Ցավոք, 51 կլորագլուխ կետ սատկել են անցած գիշերվա ընթացքում՝ Չեյնս լողափում զանգվածաբար ծանծաղուտում հայտնվելուց հետո», - չորեքշաբթի առավոտյան հայտնել է Վայրի բնության ծառայությունը:

Ներկայում այս ծառայության մասնագետներն աշխատում են մնացած 46 կետին օրվա ընթացքում խորը ջրեր տեղափոխելու նպատակով:

Ավստրալիայի լողափերից մեկում ավելի քան 50 կլորագլուխ կետ են սատկել (տեսանյութ)