Ավտովթար Երևանում․ Առինջի կամարի մոտ բախվել են BMW-ն ու Range Rover-ը, կա տուժած․ Shamshyan.com

15:01 • 27.07.23

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են 70-ամյա Հենրիկ Հ.-ի վարած ռուսական համարանիշներով Range Rover-ն ու 24-ամյա Գևորգ Վ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպք վայր են ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել տուժած քաղաքացու։ Վերջինս այդ պահին հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկորրդ անգամ ժամանած շտապօգնության ավտոմեքենան 1 հոգու տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում վիրավորի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավտովթար Երևանում․ Առինջի կամարի մոտ բախվել են BMW-ն ու Range Rover-ը, կա տուժած․ Shamshyan.com