Ռուսաստանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. կա 6 զոհ

13:22 • 27.07.23

Ալթայի Հանրապետությունում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ զոհվել է վեց մարդ, ևս յոթը՝ վիրավորվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը Ուստ-Կոկսինսկի Տյունգուր գյուղում վայրէջք կատարելիս բախվել է էլեկտրահաղորդման գծին, ընկել և բռնկվել։ Ինքնաթիռում 13 մարդ է եղել։ Ուղղաթիռը պատկանել է «Ալթայ Ավիա» ընկերությանը։

Ռուսաստանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. կա 6 զոհ