Կիմ Չեն Ընը Շոյգուին ցույց է տվել հյուսիսկորեական զենքերը

10:00 • 27.07.23

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ցույց է տվել նոր հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքեր, որոնք արտաքնապես նման են ամերիկյանին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ինը Շոյգուի և Ռուսաստանի Դաշնության ռազմական պատվիրակության անդամների հետ ցուցահանդես է այցելել հուլիսի 26-ին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարության կողմից՝ Կորեական պատերազմում ռազմական գործողությունների ավարտի 70-ամյակի կապակցությամբ։

Նկարներից երևում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը և ռուս նախարարը ստուգել են ԿԺԴՀ-ի նորագույն զինատեսակները, այդ թվում՝ քողարկված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, դրանց շարժական արձակման կայանները, տանկերն ու զրահատեխնիկան։

Կիմ Չեն Ընը Շոյգուին ցույց է տվել հյուսիսկորեական զենքերը