Նիգերում զինվորականները հայտարարել են պետական ​​հեղաշրջման մասին

11:32 • 27.07.23

Նիգերում զինվորականները հայտարարել են, որ տապալել են նախագահ Մուհամեդ Բազումին, հայտնում է Reuters-ը։

«Նիգերացի զինվորականները խոսում են ազգային հեռուստատեսությամբ՝ ասելով, որ նախագահ Բազումը հեռացվել է, սահմանները փակվել են»,- ասվում է հաղորդագրությունում։

Նրանք նաև հայտարարել են համազգային պարետային ժամ և բոլոր հաստատությունների գործունեության կասեցում։

Նիգերում զինվորականները հայտարարել են պետական ​​հեղաշրջման մասին