Հումանիտար օգնությունը հասել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, սակայն Ադրբեջանը անհասկանալիորեն խոչընդոտում է դրա մուտքը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

11:27 • 27.07.23

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել ԼՂ 19 բեռնատար ավտոմեքենաներով։ Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հումանիտար օգնությունը երեկ հասել է Սյունիքի մարզի Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված։ Մենք խնդել ենք, որ ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցքի հատված, այս գործելակերպը անհասականալի է և անընդունելի։ Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն է, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով։ Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այն օգտագործվում է որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար», - ասաց նա։

Փաշինյանը ներկայացեց ԼՂ ուղարկված բեռների պարունակությունը։

«Ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տ, շաքարավազ՝ 60 տ, բուսական յուղ՝ 40 տ, կաթի փոշի՝ 40 տ, աղ՝ 20 տ, մանկական կեր՝ 12 տ, դողորայք՝ 9 տ։ Երևանից շարժվելուց առաջ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել ու ծանոթացել են այդ բեռնատարների պարունակությանը։ Այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը ԼՂ։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը։ Անկախ մեր գնահատակններից մենք սպասում ենք ռուսական խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռների մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականցնելու Բաքվի մտադրությունը։ Լաչինի միջանցքի մոտ սպասող բեռների մուտքը կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հումանիտար օգնությունը հասել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, սակայն Ադրբեջանը անհասկանալիորեն խոչընդոտում է դրա մուտքը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)