Բաղրամյանի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 197 բույս և 5 կիլոգրամ 510 գրամ կանեփի կիսաչոր զանգված (տեսանյութ)
Բաղրամյանի ոստիկանները կանեփի մշակման դեպք են բացահայտել: Քարակերտի բնակչի հողամասում հայտաբերվել է կանեփի 197 բույս և 5 կիլոգրամ 510 գրամ կանեփի կիսաչոր զանգված:
«Քարակերտցի տղամարդն անասնագոմից իրավապահներին ներկայացրեց նաև պոլիէթիլենային տոպրակում լցված 40 գրամ չորացված, մանրացված կանեփանման զանգված»,- հայտնել է ոստիկանությունը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։










