Որոշ ՀՅԴ-ականների մուտքը Հայաստան արգելելու որոշմանը չեմ մասնակցել. Զարեհ Սինանյան
Սփյուռքի հայկական համայնքներ իմ այցերը չեն բոյկոտվում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Օրինակներ բերեք, ես էլ ձեզ 50 օրինակ բերեմ, որ չեն բոյկոտվում։ Ամիս, ամսաթվով ուղարկեք, պատասխանեմ։ Ես անցյալ տարի նվազագույնն ունեցել 50 հանդիպում, որոնցից մեկի ընթացքում ձեզ հայտնի շրջանակները կազմակերպել են խուլիգանական ակցիա»,- նշեց նա։
Ի դեպ, Զարեհ Սինանյանը տեղյակ չէ՝ ինչու է սփյուռքահայ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելվում։ Նա հավաստիացրեց, որո որոշ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելելու որոշման կայացմանը չի մասնկացել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Նիդեռլանդահայ դաշնակցական Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան արգելվել է։










