Շվեդիայի վարչապետը մտահոգված է Ղուրան այրելու նոր ակցիաների հետևանքներով
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն ասել է, որ «չափազանց անհանգստացած է» Ղուրան այրելու ակցիաների հետևանքներով: Այս մասին նա ասել է շվեդական TT լրատվական գործակալությանը, գրել է Газета-ն։
Վարչապետն ասել է, որ Շվեդիայի քաղաքացիներից մի քանի խնդրանքներ են ներկայացվել իշխանություններին՝ Ղուրանի պղծման նոր ակցիաներ թույլ տալու համար։
«Եթե նրանց խնդրանքները բավարարվեն, մի քանի օր լուրջ իրադարձության հստակ վտանգ կլինի։ Ես չափազանց անհանգստացած եմ, թե ինչի է դա կարող հանգեցնել», - մեջբերել է գործակալությունը Քրիստերսոնի խոսքերը:
Շվեդիայում Ղուրանի պղծման գործողությունները խստորեն դատապարտել են մահմեդական պետությունները։ Խոշոր բողոքի ցույցեր են եղել Իրաքում, Իրանում։










