ԱՄՆ Գունիսոն ազգային անտառում մահացած են գտել քաղաքակրթությունից հեռու ապրելու գնացած ընտանիքին
Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Գունիսոն ազգային անտառում մահացած են գտել քաղաքակրթությունից հեռու ապրելու գնացած ընտանիքին։ Այս մասին գրել է Assotiated Press-ը։
Վանս ընտանիքի երկու չափահաս քույրերի և նրանցից մեկի 14-ամյա որդու դիակները հայտնաբերվել են հուլիսին զբոսաշրջիկի կողմից։
Մահացածներն են 41-ամյա Քրիստին Վենսը, 42-ամյա Ռեբեկա Վենսը և Ռեբեկայի որդին, բոլորը Կոլորադոյի Սփրինգսից են: Անչափահաս որդու անունը չի հրապարակվել։
Գունիսոն շրջանի քննիչ Մայքլ Բարնսն ասել է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, ճամբար են գնացել 2022 թվականի հուլիսին ու մահացել են ձմռանը:
Նա ասել է, որ վրանում ու դրա շրջակայքում հայտնաբերված մարմինների վրա թերսնման նշաններ են եղել: Նրանց մահվան ճշգրիտ պատճառը դեռ պարզված չէ, սակայն ենթադրվում է, որ ընտանիքը մահացել է սովից, ցրտից կամ շմոլ գազից թունավորվելուց՝ փորձելով կրակ վառել տաքանալու համար:
Ենթադրվում է, որ նրանք սկսել են ապաստարան կառուցել, բայց ձմռան սկզբին չեն ավարտել։ Դեպքի վայրում տրանսպորտային միջոց կամ զենք չի հայտնաբերվել։










