Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող 42-ամյա կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:14 • 28.07.23

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 27-ին, ժամը 00.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տեղափոխել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ռախմոնովա Ա.-ին:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նա 2022 հոկտեմբեի 3-ից Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի գույքը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`