Ուզբեկստանի բնակիչներին կոչ են արել դադարեցնել հարսանիքների ժամանակ նորապսակների վրա թղթադրամներ գցելը
Ուզբեկստանի իրավապահ մարմինները տեղի բնակիչներին կոչ են արել դադարեցնել հարսանիքներին փող նետելը։ Համապատասխան տեղեկությունը հայտնվել է Սամարղանդի շրջանի ներքին գործերի վարչության պաշտոնական թելեգրամյան ալիքում։
Ինչպես նշում է lenta.ru-ն, երկրում ավանդույթ կա հարսանիքին նորապսակների պարի ժամանակ նրանց վրա թղթադրամներ նետել։ Այսպիսով, հյուրերը բարգավաճում և առատություն են մաղթում երիտասարդներին:
Ոստիկանության աշխատակիցները բնակիչների ուշադրությունը հրավիրել են թղթադրամների վրա պատկերված պետական խորհրդանիշների վրա, որոնք, ըստ նրանց, պետք է հարգվեն։
«Հարգելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում հարգել Ուզբեկստանի թղթադրամների վրա տպված պետական խորհրդանիշները»,- ասված է հաղորդագրության մեջ։










