Ուկրաինացիներն իսկապես ցանկանում են ունենալ Պուտինի պես նախագահ. Զախարովա

15:17 • 28.07.23

Ուկրաինացիները կցանկանային ունենալ այնպիսի նախագահ, ինչպիսին ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն է՝ բաց, վճռական, բանիմաց և ինքնուրույն խոսող, այլ ոչ թե Վաշինգտոնի թելադրանքով շարժվող: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ura.news-ը:

«Ուկրաինացի ժողովրդի ողբերգությունն այն է, որ նրանք իսկապես ցանկանում են ունենալ այնպիսի նախագահ, ինչպիսին Պուտինն է»,- ասել է Զախարովան:

Ուկրաինացիների խնդիրն այն է, որ նրանք մշտապես ստանում են Արևմուտքի կողմից նշանակված առաջնորդներ, եզրափակել է Զախարովան։

Ուկրաինացիներն իսկապես ցանկանում են ունենալ Պուտինի պես նախագահ. Զախարովա