ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 30-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցություն

18:51 • 29.07.23

Հուլիսի 29-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 30-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը ներկայացրել է վարչության 30 տարիների գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է վարչության անձնակազմին հոբելյանի առթիվ ու մաղթել բարի և արգասաբեր ծառայություն։

Հավաք-խորհրդակցության ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ
պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 30-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցություն