Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել
Snoop Dogg-ի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության և այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհահռչակ ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և դերասան Snoop Dogg-ը սեպտեմբերի 23-ին համերգով հանդես կգա Երևանում։ Այն մասին երաժիշտը հայտնել էր իր ինստագրամյան էջում հրապարակված տեսաուղերձում։










