Շողակաթ բնակավայրում ծանոթացա խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

12:00 • 29.07.23

Շողակաթ բնակավայրում ծանոթացա խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Թաշինյանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։

«Ճամբարակ համայնքի և Կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, 4․9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը՝ Կառավարությունը և 27 մլն դրամը համայնքը:

Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվա հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում կոռոգվի 315 հա տարածք», - գրել է նա:

Շողակաթ բնակավայրում ծանոթացա խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)