Ճամբարակում ընթացքի մեջ է 44-օրյա պատերազմում համայնքի զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցումը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նախօրեին Գեղարքունիքի մարզ կատարած իր այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Ճամբարակ, որտեղ կառուցվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։ Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ճամբարակում ընթացքի մեջ է 44-օրյա պատերազմում համայնքի զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցումը:
Այն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում», - գրել է նա՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ:










