Պատերազմից հետո Արցախում չեղած մարդուն անհնար է համոզել, որ Ռուբեն Վարդանյանը, Մանե Թանդիլյանը և ես Արցախում աշխատել ենք հայրենասիրությունից ելնելով. Մեսրոպ Առաքելյան

23:11 • 30.07.23

Պատերազմից հետո գեթ մեկ անգամ Արցախում չեղած մարդուն անհնար է համոզել, որ Ռուբեն Վարդանյանը, Մանե Թանդիլյանը և ես Արցախում աշխատել ենք բացառապես հայրենասիրությունից ելնելով։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Անհնար է, քանի որ եթե հավատա, մի պարզ հարց է առաջանում դրանից հետո՝ իսկ ես ինչո՞ւ չեմ գնացել։

Իսկ մեր արարքը ընդամենը նորմալ երևույթ է՝ ծառայել հայրենիքին, ինչպես անում են շատերը», - գրել է նա։

Պատերազմից հետո Արցախում չեղած մարդուն անհնար է համոզել, որ Ռուբեն Վարդանյանը, Մանե Թանդիլյանը և ես Արցախում աշխատել ենք հայրենասիրությունից ելնելով. Մեսրոպ Առաքելյան