Հռոմի պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել «հացահատիկի գործարքը»
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ավանդական կիրակնօրյա քարոզից հետո Ռուսաստանին կոչ է արել վերսկսել «հացահատիկի գործարքը»։ Պոնտիֆիկոսի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Ես կոչ եմ անում իմ եղբայրներին և Ռուսաստանի իշխանություններին վերադառնալ սևծովյան նախաձեռնությանը, որպեսզի հացահատիկն ապահով տեղափոխվի»,- ասել է նա։
«Հացահատիկի գործարքը» դադարեցվել է հուլիսի 17-ին։ Ռուսաստանի իշխանությունները նշել են, որ նման որոշում է կայացվել Մոսկվայի պայմաններին չկատարելու պատճառով։










