Վաղ առավոտյան ուկրաինական անօդաչուները հարվածել են «Մոսկվա Սիթի»-ի աշտարակներին (լուսանկարներ, տեսանյութ)
Հուլիսի 30-ի վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակներին։ Հարձակման մասին տեղեկությունը, ինչպես գրում է lenta.ru-ն, հաստատել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Ուկրաինական անօդաչու սարքերը այս գիշեր հարձակվել են. «Մոսկվա Սիթի»-ի աշտարակներից երկուսի ֆասադային հատվածները փոքր-ինչ վնասվել են: Զոհեր և վիրավորներ չկան», - ասել է Սոբյանինը:
Վերջին անգամ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 24-ի առավոտյան։ Այս մասին տեղեկությունը հաստատել էր Սերգեյ Սոբյանինը։ Նա պարզաբանել էր, որ լուրջ ավերածություններ և զոհեր չկան, դեպքի վայրում աշխատել են օպերատիվ բոլոր ծառայությունները։


























