Opel-ը բախվել է ծառին, քննչական կոմիտեի զինվորական կայազորի քննիչը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com
Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Ռոման Բադեյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 51 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։


Վթարի հետևանքով վարորդ Ռ. Բադեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Բադեյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում՝ որպես քննիչ:










