Արցախում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել, ուշագնացության դեպքերը գնալով աճում են․ Արցախի ՄԻ պաշտպան (տեսանյութ)

20:33 • 31.07.23

Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով:

Մեր ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակն անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,- գրել է նա:

Արցախում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել, ուշագնացության դեպքերը գնալով աճում են․ Արցախի ՄԻ պաշտպան (տեսանյութ)