Աղբահանության հարցը կարո՞ղ ենք ասել, որ լուծված է. Ավինյանը՝ սանմաքրում հիմնարկի տնօրենին

10:17 • 31.07.23

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենից հետաքրքրվեց՝ թե կարո՞ղ ենք արձանագրել, որ աղբահանության հետ կապված այն խնդիրը, որ ունեինք, այլևս չունենք:

Ի պատասխան «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենը տեղեկացրեց, որ թվով 495 սանմաքրման աշխատակից շաբաթական վեցօրյա գրաֆիկով ապահովել են մայրաքաղաքի փողոցների և բակերի մաքրությունը։

Նա մանրամասնեց, որ երկու հերթափոխով աղբահանություն է իրականացրել 73 աղբատար մեքենա, իսկ փողոցները լվացվել են 21 ջրցան մեքենայով։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենը հավաստիացրեց, որ աղբահանության խնդիրն արդեն իսկ լուծված է։

Աղբահանության հարցը կարո՞ղ ենք ասել, որ լուծված է. Ավինյանը՝ սանմաքրում հիմնարկի տնօրենին