Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել Սիրիայից դուրս բերել զորքերը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիային կոչ է արել Սիրիայից դուրս բերել զորքերը։ Այդ մասին նա հայտարարել է իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ Թեհրանում կայացած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Առաջարկվում է, որ թուրքական զինված ուժերը լքեն Սիրիայի տարածքն ու վերադառնան իրենց սահմանային շրջանները՝ համաձայն ժամանակացույցի», - մեջբերել նրա խոսքերն իրանական Fars գործակալությունը, գրել է РИА Новости-ն։
«Տրամաբանությունն այն է, որ Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ պետք է ապահովվի ընդհանուր սահմանների անվտանգությունը»,- շարունակել է նա։ «Իրանն ու Ռուսաստանը շարունակում են իրենց ջանքերը՝ որպես միջնորդներ ու երաշխավորներ այս ուղղությամբ»,- ասել է նախարարը։










