Թյուրիմացություն է տեղի ունեցել․ Գեղամ Մանուկյանը հերքեց որդու բերման ենթարկվելու մասին լուրը

14:39 • 31.07.23

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց որդու՝ Տարոն Մանուկյանի բերման ենթարկվելու մասին լուրը։

«Թյուրամացիություն է տեղի ունեցել։ Բան չկա, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հարթվել է»,- հավելեց պատգամավորը։

Նշենք, որ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը համաձայն՝ գիշերը ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ըստ լրատվամիջոցի՝ բերման ենթարկվածներն են Տարոն Մանուկյանը (Գեղամ Մանուկյանի որդին) , Շոթա Գևորգյանը և Ալբերտ Խաչատրյանը։

Ոստիկանությունից էլ պարզաբանեցին, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երեք տղա է բերման ենթարկվել ոստիկանության բաժին, սակայն, վերոնշյալ անձինք նրանց թվում չեն։

Թյուրիմացություն է տեղի ունեցել․ Գեղամ Մանուկյանը հերքեց որդու բերման ենթարկվելու մասին լուրը