Խոշոր ահաբեկչություն Պակիստանում. կա 40-ից ավելի զոհ
Առնվազն 44 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում Իսլամական գիտնականների ասամբլեայի կուսակցության համագումարում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով Խայբեր Պախտունխվա նահանգի առողջապահության նախարար Ռիազ Անվարին։
«Դա մահապարտի հարձակում էր. Ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմի անմիջական հարևանությամբ», - մեջբերում է հրատարակությունը նրա խոսքերը։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմանում, երբ կուսակցության առաջնորդներից մեկը զրուցել է մի խումբ կողմնակիցների հետ, որոնց ընդհանուր թիվը մոտ 400 է եղել, նշել են իրավապահ մարմինները։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հրամայել է հետաքննել միջադեպը և գտնել մեղավորներին, նշում է Geo News-ը։










