Քամու հետևանքով Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի տանիքից օդատար խողովակը թեքվել է ու կախվել․ փրկարարներն ապամոնտաժել են այն

08:54 • 31.07.23

Հուլիսի 30-ին, ժամը 20։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից խողովակը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ապամոնտաժել են օդատար խողովակը (մոտ 33 մետր)։

Քամու հետևանքով Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի տանիքից օդատար խողովակը թեքվել է ու կախվել․ փրկարարներն ապամոնտաժել են այն