Պրիգոժինը հայտնել է, որ «Վագներ»-ը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը

11:30 • 31.07.23

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ընկերությունը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը: Նա իր հայտարարությունը տարածել է թելեգրամյան ալիքի միջոցով, գրում է moscowtimes.ru-ն։

«Ներկայումս հավաքագրման կենտրոնների բացումը դեռ որոշված չէ: Քանի դեռ մենք կադրերի պակաս չենք զգում, մենք չենք նախատեսում նոր համալրում իրականացնել», - ասել է Պրիգոժինը:

Վարձկանների առաջնորդը հայտնել է, որ «Վագներ»-ը շարունակում է աշխատել Աֆրիկայում և Բելառուսի «ուսումնական կենտրոններում», և հավելել, որ ընկերության վարձկանների մեծ մասն այժմ արձակուրդում է։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին «Վագներ»-ը Ռուսաստանում զինված ապստամբության փորձ էր նախաձեռնել, որից հետո մարտիկները դուրս էին բերվել Ուկրաինայում առաջնագծից և տեղափոխվել էին Բելառուս:


Պրիգոժինը հայտնել է, որ «Վագներ»-ը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը