Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը «ՀՀ քաղաքացու է բերման ենթարկել»

19:44 • 01.08.23

«Օգոստոսի 1-ին ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետական սահմանը խախտած ՀՀ քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսիի Բեգլարյանին» (չակերտները - Tert.am)։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությանը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանի այդ հատվածն «անցնում է Լաչինի շրջանի Զաբուհ գյուղի տարածքով» (չակերտները - Tert.am):

Նաև նշվում է, որ «այս փաստով հետաքննվություն է իրականացվում» (չակերտները - Tert.am)։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը «ՀՀ քաղաքացու է բերման ենթարկել»