Սպառազինության՝ այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումների մասին տեղեկությունները շահարկումներ են․ Դավիթ Տոնոյան

15:31 • 01.08.23

Սպառազինության՝ այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները շահարկումներ են։ Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով՝ «մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ, Եվրամիության անդամ երկրներից»։

Նախկին պաշտոնյան նաև հայտնեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին եղել է ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել է համապատասխան բանակցություններ։

«Մինչ այդ, մատակարարումներ են եղել այդ երկրներից, որևիցե սահմանափակում գոյություն չունի, դա միֆ է, ՀԱՊԿ անդամակացությունը չի խոչընդոտում։ Այլ հարց է, թե կա՞ համադրելիություն։ Այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, մենք ձեռք էինք բերում», - ընդգծեց Տոնոյանը։

Սպառազինության՝ այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումների մասին տեղեկությունները շահարկումներ են․ Դավիթ Տոնոյան