Հրատապ է վարչապետին օժտելու Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում․ Դավիթ Տոնոյան

12:48 • 01.08.23

Հրատապ է վարչապետին օժտելու Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում։

Այս մասին 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախկին պաշտոնյանի գնահատմամբ՝ խաղաղ պայմաններում կառավարման համակարգը ոչ բավարար է եղել՝ այդ աստիճան ռազմական գործողություններ վարելու իմաստով։

«Կառավարման համակարգի թերություններին բախվեցինք և՛ ես, և՛ ԳՇ-ն, և՛ վարչապետը։ Շտապ փոփոխության անհրաժեշտություն ունի, որոշ փոփոխություններ իրականացվել են, բայց դրանք բավարար չեն։ Ուստի, պետք է վարչապետին օժտելու Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»,- առաջարկ արեց Տոնոյանը։

Հրատապ է վարչապետին օժտելու Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում․ Դավիթ Տոնոյան