Չեմ ընդունում այն մոտեցումը, թե ՊՆ–ն ինչ ուզել է, տվել են. Դավիթ Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

16:12 • 01.08.23

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՊՆ–ն ինչ ուզել է, տվել են։

«Ես՝ որպես կառավարության անդամ, ՀՀ վարչապետի առջև անիրատեսական հարցեր չեմ բարձրացրել, և իմ բարձրացրած հարցերը ստացել են հստակ պատասխաններ և լուծումներ։ Ես աշխատել եմ վստահության մթնոլորտում»,- Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ասաց նա։

Տոնոյանը չի ընդունում այն մոտեցումը, որ ինչ ուզել են՝ տվել են։

«Ես այդպես չէի ձևակերպի»,- ասաց նա և հավելեց, որ վարչապետի կողմից չի նկատել որևէ խոչընդոտ իր պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում։

«Բավարարվա՞ծ եք»,- նշեց Դավիթ Տոնոյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը` որպես քաղաքական իշխանություն, բանակին ասել է` «Ձեզ ինչ է պետք, դուք դա կունենաք»։

Չեմ ընդունում այն մոտեցումը, թե ՊՆ–ն ինչ ուզել է, տվել են. Դավիթ Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին