Ալմաթիի 16 հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

21:00 • 01.08.23

Ալմաթիում 16 հարկանի շենքում էլեկտրական մալուխների վառվելու հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարները տարհանել են 250-300 մարդու: Տան մի քանի բնակիչ պատուհաններից ցած են նետվել ներքևում հատուկ տեղադրված գորգերի և ներքնակների վրա։ 40 հոգի դուրս է բերվել սանդուղքների միջոցով։

Ալմաթիի հանրային առողջապահության վարչությունը հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 31 մարդ։

Ալմաթիի 16 հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է