Կոմիտասի պողոտայի շենքի բակում այրվել է Honda-ի ավտոմեքենայի սրահը

20:03 • 01.08.23

Օգոստոսի 1-ին, ժամը16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 8 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։43-ին, մարվել՝ 16։48-ին։ Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենայի սրահը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կոմիտասի պողոտայի շենքի բակում այրվել է Honda-ի ավտոմեքենայի սրահը