Լեհաստանի դեսպանին կանչել են Ուկրաինայի ԱԳՆ՝ Կիևի «երախտամոռության» մասին հայտարարությունից հետո

16:32 • 01.08.23

Լեհաստանի դեսպան Բարտոշ Ցիչոցկին կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահի աշխատակազմի նախարար Մարչին Պրշիդաչը հայտարարել է Կիևի «երախտամոռության» մասին՝ ի պատասխան Վարշավայի օգնության։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը։

Ինչպես ավելի վաղ գրել էր ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» հրատարակությունը, Պրշիդաչը լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Կիևը մեծ աջակցություն է ստացել Վարշավայից, և որ Ուկրաինան պետք է սկսի գնահատել Լեհաստանի դերը Ուկրաինայի համար։

«Օգոստոսի 1-ին Ուկրաինայում Լեհաստանի Հանրապետության դեսպան Բարտոշ Ցիչոցկին հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ Լեհաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի նախարար, միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար Մարչին Պրշիդաչի հայտարարությունների պատճառով։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Լեհաստանին օգնելու համար ուկրաինացիների ենթադրյալ երախտամոռության մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում և անընդունելի են»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի ԱԳՆ-ն նշել է, որ քաղաքականությունը չպետք է կասկածի տակ դնի «երկու երկրների ժողովուրդների փոխըմբռնումն ու հարաբերությունների ամրությունը»։




Լեհաստանի դեսպանին կանչել են Ուկրաինայի ԱԳՆ՝ Կիևի «երախտամոռության» մասին հայտարարությունից հետո