Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան բարդ փոխզիջումների. Պետքարտուղարություն

10:45 • 01.08.23

ԱՄՆ-ն շարունակում է խոսել խաղաղության համաձայնագրի մասին և շարունակում է հավատալ, որ այն հասանելի է:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Այնուամենայնիվ, մենք միշտ ասել ենք, որ որպեսզի այն հասանելի լինի, երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների, և այդ իսկ պատճառով պետքարտուղարը շարունակել է խոսել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ բարդ փոխզիջումների, որպեսզի կարողանան համաձայնության գալ», - ասել է Միլլերը:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան բարդ փոխզիջումների. Պետքարտուղարություն